Անցնել բովանդակությանը

· Դասական

Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը միջազգային մրցույթում նվաճել է Գրան պրի

Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը միջազգային մրցույթում նվաճել է Գրան պրի
Հունիսի 6-11-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացել է Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան մենակատարների 11-րդ միջազգային մրցույթը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մրցույթին Հայաստանը ներկայացրել է սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը և արժանացել  Գրան պրի մրցանակի:

Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանի մարզերում և Արցախում: