· Դասական
Ջուլիանա Գրիգորյանն արժանացել է Հիլդեգարդ Բերենսի անվան մրցանակի
Հիլդեգարդ Բերենսի 14-րդ ամենամյա մրցանակը շնորհվել է Մետրոպոլիտեն Օպերայի Լինդեմանի երիտասարդ արտիստների ծրագրի սոպրանո Ջուլիանա Գրիգորյանին։ Երգչուհին սովորում է ծրագրի առաջին կուրսում։ Մրցանակը Ջուլիանային հանձնվել է 2024 թվականի փետրվարի 9-ին՝ Մետրոպոլիտեն օպերայի Grand Tier-ում՝ Հիլդեգարդ Բերենսի ծննդյան 87-ամյակի տոնակատարությունների ժամանակ:
«Ես իսկապես զարմացա, երբ պարոն Գաստոն Օրմազաբալը (Հիլդեգարդ Բերենսի հիմնադրամի ղեկավար,-հեղ․) հայտնեց, որ ստացել եմ այս հրաշալի մրցանակը: Ձեր հարգարժան կազմակերպության կողմից նման պարգևի արժանանալը պատիվ է: Ես խորապես զգացված եմ, որ իմ արվեստը գնահատվում է դասական երաժշտության աշխարհի կողմից: Բերենս հիմնադրամի նման կազմակերպությունները մեծ ոգեշնչման աղբյուր են ցանկացած երիտասարդ արվեստագետի համար: Շատ կարեւոր է զգալ այս աջակցությունը կարիերայիս սկզբում»։
Մրցանակը նվիրված է 20-րդ դարի մեծագույն վագներյան սոպրանոներից մեկի հիշատակին, որին The New York Times-ը հռչակել է «սուպերսոպրանո», Opera News-ը՝ «Անզուգական Հիլդեգարդը» և «Ամենամեծ կենդանի Բրյունհիլդը», ֆրանսիական Le Monde-ը նկարագրել է որպես «Շշմեցնող», Վիեննայի Der Standard-ը՝ «Վերջին տասնամյակների ամենահիասքանչ Brünnhilde-ն»:
Մետրոպոլիտեն Օպերայի Լինդեմանի երիտասարդ արտիստների ծրագրի գործադիր տնօրեն Մելիսա Վեգները ասաց. «Մետրոպոլիտեն օպերայի Լինդեմանի երիտասարդ արտիստների զարգացման ծրագրի անունից արտոնություն է ստանալ մեր արտիստներին աջակցություն և ճանաչում Հիլդեգարդ Բեհրենս հիմնադրամի կողմից: Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը մեծ օպերային կարիերա է սկսում, և ես գիտեմ, որ նրա արվեստը հարգելու է Met-ի ամենահարգված դրամատիկ սոպրանոներից մեկի՝ Հիլդեգարդ Բեհրենսի հիշատակը»: