· Դասական
Լիպարիտ Ավետիսյանն ու Պլասիդո Դոմինգոն՝ մեկ բեմում
Տենոր, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Լիպարիտ Ավետիսյանը հռչակավոր երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ ելույթ է ունեցել նույն բեմում։
Ինչպես հայտնում է Մյունխենի Բավարիայի պետական օպերայի մամուլի ծառայությունը, Լիպարիտ Ավետիսյանը հանդես է եկել Ջ․ Վերդիի «Տրավիատա» օպերայում՝ Ալֆրեդոյի դերերգով։ Պլասիդո Դոմինգոն մարմնավորել է Ժորժ Ժերմոնին, Էյլին Պերեսը՝ Վիոլետային։ Ինչպես նշված է թատրոնի կայքում՝ Լիպարիտ Ավետիսյանը նույն դերերգով հանդես կգա նաև հունիսի 19-ին։
Լիպարիտ Ավետիսյանի մասին ավելին՝ այստեղ։
© W. Hösl / Bayerische Staatsoper