· Դասական
Լիպարիտ Ավետիսյանը և Կոնստանտին Օրբելյանը համատեղ ալբոմ են ձայնագրել
Աշխարհահռչակ հայազգի դիրիժոր, Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը «Delos Music» նշանավոր ընկերության կողմից ձայնագրել է 20-րդ հոբելյանական ալբոմը, որում ներառված են տենորի համար գրված 13 նշանավոր արիաներ հայ տաղանդաշատ օպերային երգիչ, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանի կատարմամբ։ Սա Լ. Ավետիսյանի առաջին անհատական ալբոմն է, որի ձայնագրման առաջարկը դեռևս տարիներ առաջ արել է մաեստրո Կոնստանտին Օրբելյանը։
Լիպարիտ Ավետիսյանը կարևորելով համագործակցությունը Կ. Օրբելյանի հետ նշում է. «Այս ձայնագրության մտահղացումը մաեստրո Օրբելյաննին էր, և մենք պլանավորել էիք դեռ չորս տարի առաջ այն իրագործել, բայց հայտնի պատճառներով՝ պատերազմ, համավարակ, այնուհետև իմ զբաղվածության պատճառով չէր հաջողվում գոնե հինգ օր ազատ ժամանակ ունենալ, որպեսզի հանդիպեինք Կաունասում և իրականացնեինք ձայնագրությունը։ Այս տարի բարեբախտաբար հաջողվեց։ Ձայնագրության համար հատկացրել էինք չորս օր, սակայն ավարտեցինք երեք օրում։ Ձայնագրել ենք տենորի համար գրված 13 հայտնի արիաներ, գրեթե բոլոր արիաներն էլ իմ խաղացանկից են, այսինքն բոլոր այդ դերերով ես ներկայանում եմ աշխարհի տարբեր բեմերում»։
Լիպարիտ Ավետիսյանը սովորել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում Բ.Կուդրյավցևի դասարանում: Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի դասարանում: Ներկայումս արտիստը հանդես է գալիս աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում։
«Նախ պետք է ասեմ, որ անչափ կարոտել էի մաեստրո Օրբելյանին։ Շատ ուրախ և հպարտ եմ, որ ճանաչում եմ նրան։ Մաեստրո Օրբելյանն ինձ համար ավագ եղբայր է, ընկեր, ում խորհուրդնեը մշտապես շատ կարևոր են ինձ համար։ Այն դրական ու ջերմ մթնոլորտը, որ կարողանում է մշտապես ստեղծել մաեստրոն և այդ էներգետիկան փոխանցել շրջապատին գլխավոր գրավականն է հանդիսանում այսպիսի մեծածավալ նախագծերը դյուրությամբ իրագործելու համար։ Հուսով եմ, որ առաջիկայում մենք նոր ու հետաքրքիր համատեղ նախագծերով հանդես կգանք»,-ասում է Լիպարիտ Ավետիսյանը։
Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ (դիրիժոր Կոնստանտին Օրբելյան) տեղի է ունեցել նաև Լիպարիտ Ավետիսյանի և ամերիկացի օպերային երգչուհի Քրիստին Սամփսոնի համատեղ համերգը։