Անցնել բովանդակությանը

· Դասական

Անի Աղաբեկյանը նշանակվել է Ֆրանկֆուրտի կամերային ֆիլհարմոնիայի գործադիր տնօրեն

Անի Աղաբեկյանը նշանակվել է Ֆրանկֆուրտի կամերային ֆիլհարմոնիայի գործադիր տնօրեն

Հայ ջութակահարուհի Անի Աղաբեկյանը նշանակվել է Գերմանիայի Ֆրանկֆուրտի կամերային ֆիլհարմոնիայի գործադիր տնօրեն։ Այս մասին հայտարարել է Kammerphilharmonie Frankfurt-ն իր ֆեյսբուքյան էջում։

Ֆիլհարմոնիայի տարածած հաղորդագրության համաձայն՝ Անի Աղաբեկյանն ունի մշակութային նախագծերի կառավարման բազմամյա փորձ և ոլորտին ծանոթ է տարբեր մասնագիտական դերերից։ Նա գործունեություն է ծավալել որպես ջութակահարուհի, երաժշտության մանկավարժ, մշակութային մենեջեր, ինչպես նաև զբաղեցրել է Հայաստանի պատվավոր հյուպատոսության մշակույթի հարցերով պատասխանատուի պաշտոնը։ Բացի այդ, նա հիմնադրել և ղեկավարում է սեփական երաժշտական դպրոցը՝ ձեռք բերելով նաև կառավարման հարուստ փորձ, իսկ սոցիալական մեդիայի և թվային հաղորդակցության ոլորտում մասնագիտական վերապատրաստումը լրացնում է նրա փորձառությունը։

Ֆիլհարմոնիայում նշում են, որ Անի Աղաբեկյանի բազմակողմանի փորձը, նվիրվածությունը և ստեղծագործական զարգացման հստակ տեսլականը կարևոր դեր են ունեցել նրա նշանակման հարցում։