· Դասական
Անվճար առցանց վարպետության դասեր ջութակահար Ռոբերտ Ստեփանյանից
Հայ ջութակահար Ռոբերտ Ստեփանյանը, որն այժմ ապրում է Ֆրանսիայում,
արդեն 1,5 ամիս է անվճար դասեր
է անցկացնում առցանց հարթակում: Քանի որ գրեթե ողջ աշխարհը կորոնավիրուսի պատճառով գտնվում է ինքնամեկուսացման մեջ, նա որոշել է այս կերպ աջակցել երաժիշտներին:
Երաժիշտն արդեն շուրջ 50 դաս է անցկացրել Եվրոպայում, Ամերիկայում և Լատինական Ամերիկայում
ապրող երաժիշտների համար:
Միակ բանը, որ երաժիշտները պետք է անեն, պարզապես հետևեն նրա սոցիալական ցանցերին (Instagram-ում և Facebook-ում), որտեղ Ռոբերտ Ստեփանյանը պարբերաբար հրապարակում է առաջիկա դասի մասին տեղեկություններ: Վերջին վարպետության դասին մասնակցել է 30 ջութակահար:

Յուրաքանչյուր դասին նա պարապում է մեկ ջութակահարի հետ, իսկ մյուսները
հանդես են գալիս ունկնդրի դերում: