Avanesyan Trio-ի առցանց համերգը՝ Jardin Musical նախագծի շրջանակներում
Հրապարակվել է՝ Մյս 15 2020, 14:15
Մայիսի 17-ին, Երևանի ժամանակով ժամը 20։00-ին առցանց համերգով ելույթ կունենա միջազգային ճանաչում ունեցող Avanesyan Trio-ն։ Համերգը ուղիղ եթերով կհեռարձակվի բելգիական և միջազգային մի շարք այլ հեռուստաալիքներով, կլուսաբանվի միջազգային տարբեր առաջատար ԶԼՄ-ներով։
Երաժիշտների ելույթը կայանալու է բելգիացի դաշնակահար Ժուլիեն Բրոկալի Jardin Musical նախագծի շրջանակներում, որը միտված է աջակցելու արտիստներին՝ կորոնավիրուսի համավարակի տարածման շրջանում։ Մայիսի 3-ից սկսած՝ ամեն կիրակի, դաշնակահարի Բրյուսելի ստուդիան հարթակ է դառնում տարբեր արտիստների համերգների համար՝ ստեղծելով համերաշխության շղթա երաժիշտների միջև։
Avanesyan Trio-ն, որի կազմում են հանրահայտ ջութակահար Հրաչյա Ավանեսյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը և դաշնակահարուհի Լիլի Մայսկին, ունկնդրին կներկայացնի Ս․ Ռախմանինովի թավջութակի և դաշնամուրի սոնատը, Վոկալիզը և Էլեգիան, ինչպես նաև Շոստակովիչի Թիվ 2 տրիոն։