Անցնել բովանդակությանը

· Դասական

BBC Proms-ը վերադառնում է

BBC Proms-ը վերադառնում է
Հռչակավոր BBC Proms-ը մեկ տարվա դադարից հետո վերադառնում է կենդանի համերգների։ 44 օրվա ընթացքում Proms-ը կներկայացնի 52 համերգներ հանրահայտ Royal Albert Hall-ում, հայտնում է BBC-ն։ 

Փառատոնը կբացվի հուլիսի 30-ին Վոան Ուիլիամսի  «Serenade To Music»-ով, որը ներկայացվում է որպես «սիրային երգ երաժշտությանը և երաժիշտներին» մեկ տարվա խիստ սահմանափակումներից հետո:

Proms տնօրեն Դեյվիդ Պիկարդը նշում է, որ նախագծի «բոլոր ավանդական տարրերը» կպահպանվեն ու կներկայացվեն սեպտեմբերի 11-ի եզրափակիչ համերգին։

Այս տարվա Proms-ը կտևի վեց շաբաթ ՝ սովորական ութի փոխարեն: Ներկայումս թույլատրված է ներկա գտնվելու 1000 հանդիսատեսի, բայց կազմակերպիչները հույս ունեն, որ մինչև հուլիս թույլատրելի սահմանը կհասնի 5000-ի։

BBC Proms-ի շրջանակներում նշվելու է նաև Royal Albert Hall-ի 150-ամյակը։ 
BBC Proms-ը վերադառնում է · Armenian National Music