· Ջազ
Փարիզում բացվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին
Ի նշանավորումն լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի 97-ամյա տարեդարձի՝ «Ազնավուր» հիմնադրամի և Փարիզի քաղաքապետարանի համագործակցությամբ Փարիզում կայացավ Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությունը:
Ինչպես հայտնում է «Ազնավուր» հիմնադրամը, արձանի ընտրության վայրը պատահական չէ. այն տեղադրվել է Օդեոնի հրապարակում՝ Մսյո լը Պղենս փողոցին կից, որի շենքերից մեկում ապրում էին Ցեղասպանությունից փրկված ու Ֆրանսիայում ապաստան գտած Ազնավուրյանները:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Միջոցառմանը ներկա էին նաև Ազնավուր ընտանիքի անդամներն ու ընկերները, Ֆրանսիացի գործիչներ և արտիստներ: