· Ջազ
«Երևանն էլ քեզ պետք է սիրի»․ Լևոն Մալխասյան
ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի՝ Մալխասի 79-ամյակի առթիվ «Նյու Ջեներեյշն» նախագծի (հիմնադիր՝ Շմավոն Գրիգորյան) նախաձեռնությամբ մարտի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Մալխաս ջան/զ» խորագրով համերգը։ Համերգից առաջ ցուցադրվելու է «Կյանքը ջազում» ֆիլմը, որը նորովի կբացահայտի սիրելի արտիստին և երևանցուն: Դե իսկ համերգին բացի Մալխաս տրիոյից և ֆիլմի ցուցադրությունից լինելու են հատուկ հյուրեր։
Մարտի 12-ին համերգին ընդառաջ տեղի ունեցավ համերգի կազմակերպիչների, երաժշտական կազմի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը:
Երևանն ու Մալխասը անբաժան են ու ինչպես մաեստրոն իր խոսքում նշեց,- «Երևանը սիրելը բավական չէ, Երևանն էլ քեզ պետք է սիրի»։
«Համերգի գաղափարը ծագել է հաշվի առնելով երկու նախորդ համերգների բուռն արձագանքը և մեկտեղելով նաև ֆիլմի ստեղծումը կարող ենք վստահ ասել, որ սպասվում է յուրահատուկ ջազային երեկո: Եվ միանշանակ շատ լավ առիթ է այս համերգից հետո արդեն սկսել մաեստրոյի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգի նախապատրաստական աշխատանքները՝ հրավիրելով անվանի ու հայտնի ջազմենների»,- «Նյու Ջեներեյշն» նախագծի հիմնադիր Շմավոն Գրիգորյանը։
Լևոն Մալխասյանի հիմնած «Մալխաս տրիոյի» անբաժան թավջութակահար Նիկողայոս Վարդանյանը գրեթե քառասուն տարի է ինչ ճանաչում է մաեստրոյին ու տասնութ տարի է սեղմ ռեժիմով նվագում են միասին։ Նրա խոսքով Լևոն Մալխասյանը ոչ միայն Երևանի վառ գույներից մեկն է, այլև Երևանյան ամենավառ ու լուսավոր իմաստներից մեկն է։
«Կյանքը ջազում» ֆիլմի ռեժիսոր և գլխավոր օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանի խոսքով՝ ֆիլմը մենախոսութուն է Լևոն Մալխասյանի, իր ընկերների, Երևանի ու իր ներաշխարհի մասին ու ամբողջ ֆիլմի ընթացքում հենց մաեստրոն ինքն է մեկնաբանում ամեն ինչ։
Շմավոն Գրիգորյանի խոսքով բացի մարտի 16-ին կայանալիք համերգից առաջիկայում նախատեսված է ևս երեք համերգ, ինչպես նաև հյուրախաղեր Գերմանիայում, ինչի մասին հանդիսատեսը շուտով կտեղեկանա։