· Դասական
Հարություն Դելլալյանի 85-ամյակին նվիրված համերգը՝ այսօր
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին կկայանա կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի 85-ամյակին նվիրված համերգ: Համերգին ելույթ կունենան Հայկ Մելիքյանը (դաշնամուր), Անուշ Նիկողոսյանը (ջութակ), Սևակ Ավանեսյանը (թավջութակ), Մարտին Ուլիխանյանը (կլառնետ), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան), Սամվել Թոփալյանը (դերասան)։
Համերգի ծրագրում Հարություն Դելլալյանի (1937-1990) «Նվիրում Կոմիտասին»` սոնատ դաշնամուրի համար (1982), Սոնատ-պոեմ ջութակի և դաշնամուրի համար (1979), Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար (1976), «Մեդիտացիա»` կլառնետի և դաշնամուրի համար (1980), «Լռության րոպե»` a capella կանանց երգչախմբի համար (1986) ստեղծագործություններն են։