· Դասական
«Երգի և խոսքի վարպետը». հուշ ցերեկույթ՝ նվիրված Վլադիլեն Բալյանին
Ապրիլի 29-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում անցկացվեց «Երգի և գործի վարպետը» խորագրով հուշ ցերեկույթ՝ նվիրված անվանի հայ կոմպոզիտոր, երաժշտա-հասարակական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրիի և Երևանի պատվավոր քաղաքացի Վլադիլեն Բալյանի ծննդյան 98-ամյակին:
Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն Վ. Բալյանի ծննդյան տարեդարձին այս տարի առաջին անգամ ներկա չէր ինքը՝ Մաեստրոն: Միջոցառման հյուրերն էին կոմպոզիտորի ընտանիքի անդամները, ականավոր երաժիշտներ և մշակութային գործիչներ, որոնք կիսվեցին մեծ արվեստագետի ևանհատի հետ ունեցած համագործակցության և բարեկամության մասին հուշերով: «Ես այն բախտավորներից եմ, որ պատվով շարունակել եմ, շարունակում եմ և կշարունակեմ թանգարանում նրա թողած ավանդույթները», - նշեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:
Կոմպոզիտորի որդին՝ ճարտարապետ Կարեն Բալյանը հիշեց թանգարանի բացման դժվարին տարիները: Ցուցադրվեց տուն-թանգարանի գիտաշխատող Ինեսսա Խաչատրյանի պատրաստած «Երգի և գործի վարպետը» խորագրով փաստագրական տեսաշարը, որում տեղ էին գտել Վ. Բալյանին առնչվող բացառիկ նյութեր թանգարանի արխիվից: Համերգային բաժնում հնչեցին Մաեստրոյի թե՛ նշանավոր և թե՛ հազվադեպ կատարվող ռոմանսները: Ելույթ ունեցան մեներգիչներ Դիանա Հարությունյանը (սոպրանո) և Արսեն Գևորգյանը (բարիտոն)՝ ԵՊԿ պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ: Հուշ ցերեկույթի ավարտին անսպասելի անջատվեց էլեկտրականությունը, և հյուրերը բջջային հեռախոսների լույսերի ներքո, կիսամութ դահլիճում միաձայն երգեցին Մաեստրոյի «Ամպեց, կորավ լուսընկան» երգը: