Անցնել բովանդակությանը

· Դասական

Էմմանուել Ճգնավորյանն ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից

Էմմանուել Ճգնավորյանն ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 10-ի նիստում որոշել է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ջութակահար Էմմանուել Ճգնավորյանին:

Որոշման հիմնավորման մեջ նշված է. «Էմմանուել Ճգնավորյանն այսօր միջազգային առաջատար երաժշտական հարթակների ամենից պահանջված երաժիշտներից է: Նա դեռևս 2016-ին ստացել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Տարկետում ստանալուց հետո Էմմանուել Ճգնավորյանը շարունակել է իր գործունեությունը:

Հաշվի առնելով երաժշտի միջազգային հեղինակությունն ու վարկանիշը, ինչպես նաև Հայաստանի երաժշտական ոլորտում նրա պահանջվածությունն ու համատեղ աշխատանքի հեռանկարները՝ առաջարկում ենք Էմմանուել Լորիսի Ճգնավորյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից»:
Էմմանուել Ճգնավորյանն ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից · Armenian National Music