· Դասական
Եվրոպական ժառանգության օրեր. Armenian National Music-ի ընտրությունը
Այս տարի Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով: Ծրագրի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Երերույքի տաճարում, որի ընթացքում կհնչի դասական երաժշտություն՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի մասնակցությամբ։ Հայաստանում և Արցախում այս երկու օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի տակ կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ երաժշտական։
Armenian National Music-ը առանձնացրել է առավել հետաքրքիր երաժշտական ուղղվածության միջոցառումները․
«Կոմիտասի անձնական գրադարանը»
Կոմիտասի թանգարան-ինստիտուտն առաջին անգամ կներկայացնի «Կոմիտասի անձնական գրադարանը» ցուցադրությունը, որի նպատակն է ներկայացնել Կոմիտասի անձնական գրադարանը և վերականգնել դրա կորսված մասը։ Գրադարանը բաղկացած է հայերեն, ռուսերեն, հունարեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, պորտուգալերեն գրքերից (ընդհանուր՝ 549 միավոր)։
«Հայոց գույնը՝ մեղեդի. Սարյան և Կոմիտաս»
Կոմիտասի թանգարանը նկարիչ Մ․ Սարյանի տուն-թանգարանի հետ ներկայացնում է «Հայոց գույնը՝ մեղեդի. Սարյան և Կոմիտաս» ծրագիրը, որը նախատեսված է 6-10 տարեկան երեխաների համար։ Ծրագրի շրջանակներում կբացահայտվեն այս երկու մեծերի ազգային արվեստ ստեղծելու ընդհանուր սկզբունքները, կցուցադրվեն Սարյանի այն գործերը, որոնք նա ստեղծել է կոմիտասյան հնչյունների ներքո: Ծրագրի մեկնարկ՝ սեպտեմբերի 25-ին, ժամը՝ 15:00, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, սեպտեմբերի 26-ին, ժամը՝ 15:00, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Ծրագիրը կվարեն Աստղիկ Մարտիրոսյանը (Կոմիտասի թանգարան-ինստիտուտ) և Արփինե Օհանյանը (Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան): Նկարիչ-մասնագետ՝ Լուսինե Գասպարյան (Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան):
«Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը»
Սեպտեմբերի 25-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կբացվի բացառիկ ցուցահանդես: Եվրոպական ժառանգության օրերին նվիրված միջոցառումների ծրագրի, ինչպես նաև միջթանգարանային համագործակցության շրջանակներում Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» խորագրի ներքո կբացվի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ձեռագիր նոտաների, գրականության, սկավառակների, ձայնապնակների և ազդագրերի բացառիկ ցուցադրություն:
Ցուցահանդես՝ բարեգործական ուղղվածությամբ
Սեպտեմբերի 26-ին, ժամը՝ 12:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կբացվի Անուշ Բաբայանի «Տիեզերքի տեսանելի հուշումները» անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդես-վաճառքից ստացված գումարի մի մասը կուղղվի «Մհեր Փոթոյան» մշակութային ՀԿ-ին և 44-օրյա պատերազմից տուժած հայորդիների առողջության վերականգնմանը:
Միջոցառումներն առանձնացրեց Սոնա Խաչատրյանը
Լուսանկարը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի արխիվի