· Դասական
Ա. Սպենդիարյանի 150-ամյակը կնշվի ողջ տարվա ընթացքում
Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է Ա. Սպենդիարյանի հոբելյանական ծրագիրը, որը տեղի է ունենալու ողջ տարվա ընթացքում։
«Ա. Սպենդիարյանի հոբելյանական ծրագրի միջոցառումները բաժանվել են մի քանի խմբի, և այդ խմբերի մեջ առաջին հերթին ներառված են գիտաժողովներ, գիտական նստաշրջաններ: Ապրիլի 15-ին տուն-թանգարանում անցկացվել է «Ա. Սպենդիարյան-150» խորագրով գիտաժողովը, որին մասնակցել են Հայաստանի և Արցախի երաժշտական քոլեջների երաժշտագետ դասախոսները, ուսանողներն ու գիտաշխատողները: «Ա. Սպենդիարյան-150» խորագրով միջազգային գիտական նստաշրջանը նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հոկտեմբերի 7-8-ը Երևանում՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի, Հայաստանի կոմպոզիտորների միության հետ»,- նշել է թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և հավելել, որ միջազգային գիտաժողովի աշխարհագրությունը կլինի բավականին ընդլայնված:
Տնօրենի ներկայացմամբ՝ 2020 թվականին թանգարանն իրականացրել է բավականին մեծ ծավալի հավաքչական և ուսումնասիրման աշխատանքներ: Ղրիմի կենտրոնական արխիվի, Կախովկայի պատմության թանգարանի, Սանկտ Պետերբուրգի կենտրոնական գրադարանի, Ռիմսկի Կորսակովի թանգարանի, Ռուսաստանի արվեստի պատմության ինստիտուտի, Չեխովի տուն-թանգարանի հետ համագործակցության արդյունքում հավաքագրվել են Սպենդիարյանին վերաբերող բազմաթիվ նյութերի ցանկեր: Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ ամբողջությամբ թվայնացվել է այնտեղ պահվող Սպենդիարյանի ֆոնդը՝ 3090 միավոր թանգարանային արժեք՝ հիմնականում թղթե հիմքով:
Հավաքված նյութերը զետեղվելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տպագրվելիք բազմածավալ ալբոմում, որում կներառվի նաև սկավառակ: Կընդգրկվեն Սպենդիարյանի սիմֆոնիկ և այլ ժանրերի ստեղծագործություններ: Ձայնագրման ու թողարկման աշխատանքները կիրականացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:
Անդրադառնալով համերգային ծրագրերին՝ Օթարյանը հայտնել է, որ դեռ մայիսին կոմպոզիտորին նվիրված համերգով է ներկայացել սիմֆոնիկ նվագախումբը:
Համերգային գործունեության շրջանակում հունիսի 15-ին համերգով կտրվի հոբելյանական միջոցառումների պաշտոնական մեկնարկը: Առաջին անգամ համերգասրահի ճեմասրահում կցուցադրվի Սպենդիարյանին պատկանող Սպենդիարաֆոն երաժշտական գործիքը: Սեպտեմբերի 4-5-ը Գյումրիում նախատեսվում է երկօրյա բացօթյա փառատոն, սեպտեմբերի 20-25-ը Թբիլիսիում՝ Թումանյանի տանը, կկազմակերպվի «Սպենդիարյանական օրեր», սեպտեմբերի երկրորդ շաբաթը տոնակատարություններ ու բազմաթիվ միջոցառումներ են սպասվում Ղրիմում, սպենդիարյանական վայրերով՝ Սիմֆերոպլ, Յալթա, Սուդակ, Թեոդոսիա քաղաքներում: Լոնդոնում համերգ-ցուցահանդես է նախատեսվում հոկտեմբերին՝ ՀՀ դեսպանատան հովանու ներքո: Հայաստանից դասախոսությամբ հանդես կգա Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Այլ միջոցառումներ կլինեն նաև Իրանում:
Լուսանկարը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության