· Ժողովրդական
Միջոցառումների շարք՝ նվիրված Գարեգին Սրվանձտյանի ծննդյան 180-ամյակին
Նոյեմբերի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ հայ բանահավաքչության և ազգագրության հիմնադիր, հոգևոր և հասարակական գործիչ Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանի ծննդյան 180-ամյակին նվիրված միջոցառումների շարք:
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում անցկացվեց գիտաժողով՝ նվիրված Գարեգին Սրվանձտյանի կյանքին և գործունեությանը։ Հանդես գալով ողջույնի խոսքով՝ կոմպոզիտոր, կոմիտասագետ, գիտաժողովի համակարգող և բանախոս Արթուր Շահնազարյանն ընդգծել է Սրվանձտյանին նվիրված գիտաժողովի կարևորությունը և արձանագրել հայ ժողովրդի կյանքում նրա ունեցած ճակատագրական դերակատարումը:
Այնուհետև «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ճեմասրահում բացվեց «Սասունցի Դավիթ և Քաջ Նազար» խորագրով ցուցահանդես, որտեղ ներառված էին տվյալ թեմաներով Սրվանձտյանի ուսումնասիրության առարկա դարձած նյութերը։ Վերջինիս ձեռագրերի և տպագիր աշխատությունների հետ մեկտեղ ցուցադրվեցին նաև Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի և այլ նշանավոր նկարիչների ստեղծագործություններ։
Միջոցառումների շարքը եզրափակվեց «Առնո Բաբաջանյան» համերգասրահում անցկացված համերգով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբի, Կոմիտասի անվան ազգային քառյակի և «Արտասաքս» սաքսոֆոնային քառյակի մասնակցությամբ։
Նախագիծն իրականացվեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի ազգային գրադարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ։