Անցնել բովանդակությանը

· Դասական

Կյանքից հեռացել է հռչակավոր դիրիժոր Ջեյմս Լևինը

Կյանքից հեռացել է հռչակավոր դիրիժոր Ջեյմս Լևինը
77 տարեկանում մահացել է դիրիժոր Ջեյմս Լևինը,նա 40 տարի եղել է Նյու Յորքի հռչակավոր Մետրոպոլիտեն օպերայի երաժշտական տնօրենը։

Դիրիժորի վախճանի կապակցությամն Մետրոպոլիտեն օպերան հայտարարություն է տարածել, ըստ որի Լևինը հռչակավոր թատրոնում ղեկավարել է 85 տարբեր օպերաներ՝ 2,500 անգամ։ Նրա դեբյուտը թատրոնում կայացել է 1971-ին՝ Պուչինիի «Տոսկա» օպերայով։ 

Լևինը 1973-ին նշանակվել է Մետրոպոլիտենի գլխավոր դիրիժոր, 1976-ին՝ երաժշտական տնօրեն։ 1980-ին նա հիմադրել է Երիտասարդ արտիստների զարգացման ծրագիր, 1991-ից  Քարնեգի Հոլլում անցկացրել է ամենամյա համերգներ։ Նրա հետ ելույթ են ունեցել 20-րդ դարի երկրորդ կեսի աշխարհի խոշորագուն օպերային երգիչները, թատրոնում աշխատելու 40-ամյակի կապակցությամբ 2011-ին նրա մասին հրատարակվել է գիրք և նկարահանվել վավերագրական ֆիլմ։ 2018-ին նա հեռացվել է Մետրոպոլիտեն օպերայից՝ սեռական ոտնձգության սկանդալից հետո։