Անցնել բովանդակությանը

· Դասական

ԳԱԹ-ում բացվել է Կանաչյանի 140-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն

ԳԱԹ-ում բացվել է Կանաչյանի 140-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն
Գրականության և արվեստի թանգարանում բացվել է 20-րդ դարի սփյուռքահայ անվանի երգահան, խմբավար Բարսեղ Կանաչյանի 140-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը: Այցելուները հնարավորություն ունեն դիտելու խմբավարի կյանքին ու գործունեությանն առնչվող ցուցանմուշներ:

«Գրականության և արվեստի թանգարանի այս ցուցադրությունը նվիրված է Կանաչյանի ծննդյան 140-ամյակին: Այստեղ ներկայացված է նրա ջութակը, որը հայթայթել էր Բարսեղի համար իր հայրը: Այն մինչև իր կյանքի վերջ իր հետ էր, և ներկայացված է նաև թանգարանում: Այստեղ կարող ենք տեսնել նաև Կոմիտասի հետ լուսանկարը, բազմաթիվ այլ լուսանկարներ, անձնական իրեր, այդ թվում` հայ և այլ ազգային մշակույթներին բերած իր խոշոր նպաստի համար ստացած պարգևը` Լիբանանի «Մայրիներ» Ա կարգի շքանշանը»,- նշել է ԳԱԹ-ի երաժշտական բաժնի վարիչ Ցողիկ Բեքարյանը:

Հոբելյանական միջոցառման շրջանակում տեղի է ունեցել համերգ` Բ․Կանաչյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ։

Բ․Կանաչյանը Կոմիտաս վարդապետի՝ ստեղծագործական բացառիկ ունակություններով աչքի ընկնող հինգ սաներից մեկն էր, Կ․Պոլսի «Մասիս» երգչախմբի և 1936թ․ Բեյրութի «Գուսան» երկսեռ երգչախմբի հիմնադիրն ու խմբավարն էր։

Կանաչյանը, դրսևորվելով մեներգի և խմբերգի ժանրերում, օգտագործել է բազմաձայնության արվեստի տարբեր տարրերը, ստեղծել իր ուրույն գրելաոճը։

ԳԱԹ-ում բացվել է Կանաչյանի 140-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն · Armenian National Music