· Դասական
«Սուսերով պար» ֆիլմը մտնում է ռուսական կինոշուկա
Յուսուպ Ռիզակովի «Սուսերով պար» ֆիլմը, որը պատմում է Արամ Խաչատրյանի հայտնի գլուխգործոցի մասին, ռուսական կինովարձույթում կհայտնվի հունվարի 30-ին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։
Ֆիլմում Արամ Խաչատրյանին մարմնավորել է Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցի դերասան Համբարձում Կաբանյանը:
1942 թվական, Մոլոտով (Պերմ). այստեղ է տարհանվել Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը: «Գայանե» բալետը ստեղծելու ջանքերը համընկնում են 2-րդ սիմֆոնիայի հետ: Արամ Խաչատրյանը ևս մի պար ավելացնելու պատվեր է ստանում. ութ ժամ անց ծնվում է «Սուսերով պար»-ը: