Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Շառլ Ազնավուրի մասնակցությամբ ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրություն

Շառլ Ազնավուրի մասնակցությամբ ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրություն
Շառլ Ազնավուրի հարյուրամյակի տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 7-ին Երևանի Կարապի լճում տեղ է ունեցել արտիստի մասնակցությամբ ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրության պաշտոնական բացումը, հայտնում են Ազնավուր հիմնադրամից: Այս նախաձեռնության նպատակն է հարգանքի տուրք մատուցել Ազնավուր դերասանին, ում կինոժառանգությունն ընդգրկում է ավելի քան 90 ֆիլմ։
Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Բացման արարողությանը հաջորդեց «Ազնավուրը Շառլի աչքերով» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Հանդիսատեսին այն ներկայացրեց ֆիլմի պրոդյուսեր, Շառլ Ազնավուրի որդի Միշա Ազնավուրը:

«Ազնավուրը կինոյում» ռետրոսպեկտիվ ցուցադրությունների շարքը կշարունակվի մինչև սեպտեմբերի 10-ը: