Հիմնադրվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բարեկամների» հիմնադրամը՝ միջհամալսարականան և ներհամալսարանական գիտության և կրթության ոլորտի մշակութային ծրագրերի ներդրմանն աջակցելու և ֆինանսավորում հատկացնելու համար՝ որպես շահառու դիտարկելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բարեկամների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը, Հոգաբարձուների խորհրդի անդամներն են պրոդյուսեր Իրինա Իգիթխանյանը, գիտնական Ռուբեն Գալիչյանը, երաժիշտ Համբարձում Հարրի Շիրինյանը: Տարիներ շարունակ անհրաժեշտ միջոցների բացակայությունը դժվարացրել է կոնսերվատորիայի ուսումնական պայմանների բարելավման, ինչպես նաև դասախոսական ու ադմինիստրատիվ աշխատակազմի զարգացման ծրագրերի իրագործումը: Հիմնադրամն ունենալու է բազմաթիվ գործառույթներ, որոնց ուղիղ շահառուն Հայաստանի Հանրապետությունում գտնվող կոնսերվատորիան է լինելու: Հիմնադրամի նպատակներից մի քանիսը կապված են միջազգային, գիտական, կրթական և մշակութային կառույցների հետ համագործակցության կամուրջներ ստեղծելու հետ՝ մեր ծրագրերն ու տեսանելիությունը դիվերսիֆիկիցանելու համար: Հիմնադրամը դիմում է կոնսերվատորիայի շրջանավարտներին և բարեկամներին՝ կոնսերվատորիայի համար դրամահավաք կազմակերպելու համար: Շատ շրջանավարտներ խորը արմատներ ունեցող հիշողություններ, ինչպես նաև երկարատև կարիերայի համար երախտապարտության զգացողություն ունեն: Կոնսերվատորիայի մեծ ընտանիքի անդամներս մեծ հնարավորություն ունենք օգնելու մեր հայրենիքին և պահպանելու մի հաստատություն, որի արհեստավարժ դասախոսներն իրենց կյանքն են նվիրել երաժշտությանը, մշակույթին և կրթությանը: Հիմնադրամը տրամադրելու է ֆինանսական և այլ ռեսուրսներ Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում գիտական, կրթական և մշակութային արժեքների ուսումնասիրման և պահպանման համար, ինչպես նաև խթանելու է հետազոտական և ստեղծագործ միտքը, օժանդակությունն ու հանրային ծառայությունները՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի առաջխաղացման համար: Լուսանկարը՝ Լիլիթ Խաչատրյանի