· Դասական
Գաբրիել Ֆորեի Ռեքվիեմը կներկայացվի Երևանում
Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) մայիսի 15-ին, ժամը 19։00 Կամերային երաժշտության տանը կներկայացնեն ֆրանսիացի կոմպոզիտոր, երգեհոնահար, դաշնակահար, խմբավար և մանկավարժ Գաբրիել Ֆորեի Ռեքվիեմը: Բացի Ֆորեյից, համերգի ընթացքում կհնչեն նաև Մոցարտի ստեղծագործությունները։
Համերգի մենակատարներն են սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո-սոպրանո Սուսաննա Աբրահամյանը, տենոր Ռազմիկ Բաղդասարյանը, բաս Արմեն Գրիգորյանը, բարիտոն Գուրգեն Բավեյանը:
Լուսանկարը՝ Joseph Northcutt / Unsplash
Համերգի մենակատարներն են սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո-սոպրանո Սուսաննա Աբրահամյանը, տենոր Ռազմիկ Բաղդասարյանը, բաս Արմեն Գրիգորյանը, բարիտոն Գուրգեն Բավեյանը:
Լուսանկարը՝ Joseph Northcutt / Unsplash