Անցնել բովանդակությանը

· Դասական

Ավելի բարձրում մնաց

Ավելի բարձրում մնաց
Պատերազմից 5 ամիս անց գտնվեց օպերային երգիչ Գագիկ Խաչատուրյանի աճյունը։ 5 ամիս բոլորը սպասում էին հրաշքի, սակայն այն տեղի չունեցավ։ 

Գագիկ Խաչատուրյանը ծնվել է Թբիլիսիում։ Նրա ընտանիքը հայրենադարձության որոշում էր կայացրել, որովհետև կարծում էր՝ հայը պետք է ապրի Հայաստանում և այդ երկրի քաղաքացի լինի։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ավարտելուց հետո պարտադիր զինվորական ծառայության մեկնեց Մեխակավան (Արցախ) և պետք է զորացրվեր 2021-ին։ Արցախի մասին խոսելիս Գագիկը միշտ ասում էր, որ այդ հողն ուրիշ ուժ ունի և նույնիսկ կատակում էր, որ կոնսերվատորիայի մասնաճյուղ է բացելու և մնալու է այնտեղ։ 

Գագիկի երազանքն էր նվաճել երաժշտարվեստի բոլոր բարձունքները, սակայն, ինչպես ասվում է հայտնի բանաստեղծության մեջ, նա ավելի բարձրում մնաց։