Անցնել բովանդակությանը

· Դասական

Կառավարությունն Օհան Դուրյանի արձանի համար 20 մլն դրամ կհատկացնի

Կառավարությունն Օհան Դուրյանի արձանի համար 20 մլն դրամ կհատկացնի
ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 20 մլն դրամ՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար:

Մաեստրոյի արձան կպատրաստի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը: Տվյալ դեպքում անշրջանցելի է նաև Դուրյանի այրու գրավոր ցանկությունը, ըստ որի` Մաեստրոյի արձանի պատրաստումը վերապահված է քանդակագործ Գետիկ Բաղդասարյանին, ինչն էլ հաստատվել է հոբելյանական հանձնաժողովի կողմից։

Երևանի ավագանու նիստին ներկայացվել է հուշարձանի էսքիզն ու պատկերը տեղանքի հետ համադրությամբ։ Այն երեք վեր խոյացող մուգ ապակե սյուներ են, մեջտեղի սյան վրա կտեղադրվի Օհան Դուրյանի կիսանդրին, իսկ կողքերի սյուների՝ մաեստրոյի ձեռքերը՝ դիրիժորության (չափ տալու) պահին։ Արձանը լինելու է լուսավորված և ունենալու է երաժշտական ուղեկցություն (դինամիկները տեղադրվելու են պատվանդանի մասում)։ Կիսանդրին և ձեռքերը պատրաստված են լինելու բրոնզից։
Կառավարությունն Օհան Դուրյանի արձանի համար 20 մլն դրամ կհատկացնի · Armenian National Music