· Դասական
«Ավրորա ֆորում»-ի շրջանակում Հայկ Մելիքյանը հանդես կգա Մարինյան թատրոնի նվագախմբի հետ
Միջազգային ճանաչում ունեցող դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը «Ավրորա բարեգործական համերգ֊նվիրում» միջոցառման շրջանակում Երևանում հանդես կգա Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ։
Դաշնակահարը կատարելու է Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը, Հարություն Դելլալյանի «Նվիրում Կոմիտասին» ստեղծագործությունը, ինչպես նաև Կոմիտասի գործերից՝ ձոնելով դրանք Կոմիտասի 150-ամյա հոբելյանին։ Համերգը կայանալու է հոկտեմբերի 20-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։