· Դասական
Մի ստեղծագործության պատմություն․ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը
Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը ոսկե տառերով է գրված համաշխարհային երաժշտության պատմության մեջ։ Նրա Ջութակի կոնցերտն այսօր էլ ամենաշատ կատարվող ստեղծագործություններից է աշխարհում։ Երաժշտագետների կարծիքով՝ այն հրաշալի կերպով արտացոլում է հայրենի բնությունն ու մարդկանց։ Armenian National Music-ը ներկայացնում է այդ ստեղծագործության պատմությունը և մի քանի հետաքրքիր փաստեր։
Ստեղծագործությունը գրվել է 1940 թ-ին՝ Հին Ռուզայում, որտեղ կոմպոզիտորն ընտանիքի հետ անցկացնում էր իր արձակուրդը։ Խաչատրյանն այն ցույց տվեց իր ժամանակի լավագույն ջութակահարներից մեկին՝ Դավիթ Օյստրախին, որն է դարձավ ստեղծագործության առաջին կատարողը։
Ջութակի կոնցերտի պրեմիերան տեղի ունեցավ նույն թվականի աշնանը՝ Մոսկվայում։ Ունկնդիրների թվում էին Դմիտրի Շոստակովիչը, Սերգեյ Պրոկոֆևը, Նիկոլայ Մյասկովսկին և այլք։ Ստեղծագործությունն արժանացավ բարձր գնահատանքի և ևս երկու անգամ ներկայացվեց Մոսկվայում, այնուհետև կատարվեց Երևանում, Թբիլիսիում, Պետերբուրգում, Օդեսայում և այլուր։ Շատ կարճ ժամանակահատվածում այն դարձավ շատ հայտնի ոչ միայն ԽՍՀՄ տարածքում, այլև երկրի սահմաններից դուրս։ Հայրենական մեծ պատերազմի օրերին Խաչատրյանի ստեղծագործությունը հաճախ էր հեռարձակվում ռադիոյով՝ ոգեվորելու Սովետական միության ժողովրդին և ամրապնդելու հավատն առ հաղթանակ։
1941 թ․ մարտի 15-ին ստեղծագործության համար կոմպոզիտորն արժանացավ ժամանակի ամենահեղինակավոր Ստալինյան մրցանակին։ Այն առաջին անգամ ձայնագրվեց 1948-ին՝ նույն Դավիդ Օյստրախի կողմից, որից հետո ստեղծագործությունը հայտնի դարձավողջ աշխարհում։