Դաշնակահար Պում Պրոմմաչարտի մենահամերգով ԵՊԿ-ում կբացվի «Արտասահմանյան արտիստների համերգաշար»-ը
Հրապարակվել է՝ Հնվ 27 2020, 17:17
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և ԵՊԿ պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյանը սկսում են «Արտասահմանյան արտիստների համերգաշար»։ Համերգաշարը կբացվի միջազգային մրցույթների դափնեկիր, «Steinway»-ի արտիստ, դաշնակահար Պում Պրոմմաչարտի (Թայլանդ) մենահամերգով։ Այս մասին հայտնում է ԵՊԿ մամուլի ծառայությունը։
Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 3-ին, ժամը 17:00-ին՝ ԵՊԿ 4-րդ հարկի դահլիճում։
Ծրագրում ընդգրկված են Ն․ Մետների թիվ 5 «Ողբերգական սոնատը», Ֆ․Շոպենի Մազուրկաները և 24 պրելյուդները, ինչպես նաև՝ Լ․Վ․ Բեթհովենի «Appassionata» թիվ 23 սոնատը։ Նախագիծը կշարունակվի ողջ տարվա ընթացքում։
Յուրաքանչյուր ամիս Կոնսերվատորիան կյուրընկալի բազմաթիվ երաժիշտների, ովքեր երկու մասից բաղկացած համերգով ելույթ կունենան կոնսերվատորիայի ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և ողջ երաժշտասեր հանրության առաջ։
Առաջիկա ամիսներին Կոնսերվատորիան կհյուրընկալի այնպիսի անվանի երաժիշտների և մանկավարժների, ինչպիսիք են դաշնակահարներ Պաոլո Բալիերին (Իտալիա), Վլադիմիր Օվչիննիկովը (ՌԴ) և Դուգլաս Հեմփֆրիսը (ԱՄՆ), ջութակահար Պամելա Ֆրանկը (ԱՄՆ), թավջութակահար Թիմորա Ռոսլերը (Իսրայել) և այլք։ Բոլոր համերգներից հետո արտիստների և ԵՊԿ ուսանողների միջև կկազմակերպվի հանդիպում-քննարկում։
Համերգների մուտքն ազատ է։