Ջազի միջազգային օրը կնշվի առցանց հարթակում
Հրապարակվել է՝ Ապր 29 2020, 14:55
Այս տարի Ջազի միջազգային օրը կնշվի առցանց հարթակում։ Այն մասին հայտնում է Ջազի հայկական ասոցիացիան, որի ֆեյսբուքյան էջում էլ կհեռարձակվի համերգը։
Ապրիլի 30-ին առցանց հարթակում կայանալիք համերգին մասնակցելու են Լուսինե Սարգսյանը, Կարեն Գրիգորյան տրիոն, «Նոր կվինտետ»-ը, Ռաֆայել Պետրոսյան տրիոն, Վահագն Հայրապետյան ջազ տրիոն, Արմեն Հյուսնունց կվարտետը, «Birds»-ը և Լևոն Մալխասյանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականին Ջազի միջազգային օրը Երևանում տոնեց Հայաստանի ջազ կարատողների և կուբացի հանրահոչակ դաշնակահար ՝ Գոնսալո Ռուբալկաբայի մասնակցությամբ համերգով։
2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած բանաձևի համաձայն՝ 2012 թվականից ապրիլի 30-ը նշվում է որպես Ջազի միջազգային օր:
Լուսանկարը՝ Ջազի հայկական ասոցիացիայի