Անցնել բովանդակությանը

· Դասական

Ամռանն Իտալիայում կվերաբացվեն համերգասրահներն ու թատրոնները

Ամռանն Իտալիայում կվերաբացվեն համերգասրահներն ու թատրոնները
Իտալիայի կառավարությունը հայտարարել է հունիսի 15-ից համերգասրահների վերաբացման մասին: Վերաբացման դեպքում հաստատությունների ղեկավարությունից ակնկալվում է  հանրային առողջության պահպանման համար խիստ միջոցներ, ներառյալ ոչ ավելի, քան 200 հանդիսատես` մեկ ներկայացման ժամանակ:

Բոլոր կատարողներից, անձնակազմից և հանդիսատեսից կպահանջվի պահպանել առնվազն մեկ մետր հեռավորություն ոչ միայն համերգի ընթացքում, այլև շենքում գտնվելու ժամանակ և մուտքի մոտ:

Հրապարակվել  է նաև սանիտարական և օդափոխության պարտադիր պահանջների շարք: