Անցնել բովանդակությանը

· Ջազ

Երեք հայտնի ջազմեններ՝ մեկ բեմում

Երեք հայտնի ջազմեններ՝ մեկ բեմում
Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին տեղի կունենա «ՋԱԶԻ ՍԵՐՈՒՆԴ» խորագրով համերգային երեկոն: Համերգն ընդգրկված է Երեւանյան միջազգային 15-րդ  երաժշտական փառատոնի ծրագրում, որը նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյակին:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ՝  «Նոր սերունդ» նախագիծը կհյուրընկալի Երևանի մի շարք բուհերում սովորող արցախցի ուսանողներին: 

Երեկոյին մեկ բեմում ելույթ կունենան ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը և հրավիրյալ արտիստ, ՌԴ ժողովրդական արտիստ Դանիլ Կրամերը: Համերգին մասնակցում են նաև Նիկողայոս Վարդանյանը (կոնտրաբաս) և Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ):