Անցնել բովանդակությանը

· Դասական

Rerooted․ նոր նախագիծ ամերիկահայ կոմպոզիտորի կողմից

Rerooted․ նոր նախագիծ ամերիկահայ կոմպոզիտորի կողմից
Ամերիկահայ կոմպոզիտոր Ջոզեֆ Պոհիկեանը հանդես է գալիս նոր՝ Rerooted (Վերաարմատավորում) խորագրով ստեղծագործության պրեմիերայով, որը ներկայացնում է սիրիական քաղաքացիական պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունում վերաբնակված սիրիահայերի ձայնագրված վկայությունները: Լարային քառյակի և էլեկտրոնիկայի համար ստեղծագործությունը կկատարի Արգուս քառյակը իսկ կվիզուալիզացնի սիրիահայ նկարիչ Գևորգ Մուրադը։ Ստեղծագործության պրեմիերան կկայանա  հունիսի 4-ին, Երևանի ժամանակով ժամը 22:00-ին։

Rerooted-ը ներկայացնում է մեկ տասնյակից ավելի հայ ընտանիքների ճամփորդությունները Rerooted Archive-ի կողմից անցկացված հարցազրույցների միջոցով, 20-րդ դարասկզբի ցեղասպանության ժամանակ հայրենիքից նրանց վտարումից, Սիրիայում իրենց կյանքի և համայնքի կառուցումից, քաղաքացիական պատերազմի պատճառով նրանց վերաբնակեցումից հետո, նրանց  տունը և վերաբնակեցումը Հայաստանում։ Ստեղծագործությունն ուսումնասիրում է համայնքի «վերարմատավորման» բարդ գործընթացը, որը բնորոշվում է աքսորով և տեղահանությամբ, որը տանում է դեպի հայրենիք: Ըստ Պոհիկեանի, ստեղծագործության գաղափարը ծագել է 2012 թվականից ի վեր այստեղ կատարած իր այցերի ընթացքում, երբ հազարավոր սիրիահայեր տեղափոխվեցին Հայաստան։ Այստեղից սկսվեց Rerooted Archive-ի հետ համագործակցությունը, որի արդյունքում նա ստացավ սիրիահայերի հետ արված ավելի քան 200 հարցազրույց։  

Rerooted-ը հասանելի կլինի հետևյալ հղումով ՝  
https://www.youtube. .com/watch?v=97wgstOwahE։