· Դասական
Ջուլիանա Գրիգորյանը Operalia մրցույթի եզրափակիչ փուլում է
Այսօր Լատվիայի օպերայի և բալետի թատրոնում ավարտվեցին հռչակավոր տենոր Պլասիդո Դոմինգոյի Operalia միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլի լսումները և քիչ առաջ հայտարարվեցին եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները։ Հեղինակավոր ժյուրիի որոշմամբ եզրափակչում է նաև Հայաստանի ներկայացուցիչ, սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Նա «Օպերա» անվանակարգում կմրցի տարբեր երկրներից ժամանած 13, իսկ «Սարսուելա» անվանակարգում՝ 4 մասնակիցների հետ։ Եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին։
Այս տարի մրցույթն անցկացվում է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։ բազմաթիվ հայտերից մրցույթին մասնակցելու իրավունք էին ստացել 33 օպերային երգիչներ աշխարհի տարբեր ծայրերից։
Այս տարի մրցույթն անցկացվում է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։ բազմաթիվ հայտերից մրցույթին մասնակցելու իրավունք էին ստացել 33 օպերային երգիչներ աշխարհի տարբեր ծայրերից։