Սիրտս նման է էն փլած տներ... - Armenian National Music (anmmedia.am)
Սիրտս նման է էն փլած տներ...

Հրապարակվել է՝ Նյմ 10 2020, 15:57

Հեղինակ՝ ANM Media

«Անտունի»

Սիրտս նման է էն փլած տներ,

Կոտրեր գերաններ, խախտեր է սներ,

Բուն պիտի դնեն մեջ վայրի հավքեր:

Երթամ՝ ձի թալեմ էն ելման գետեր,

Ըլնիմ ձկներու ձագերացն կեր:

Ա՜յ, տո լա՛ճ տնավեր:


Սև ծով մը եմ տեսե, սիպտակն էր բոլոր,

Ալին կզարներ, չէր խառնի հիրոր:

Էն ո՞րն է տեսե մեկ ծովն երկթավոր,

Անտունի սիրտն է պղտոր ու մոլոր:

Ա՜խ, իսկի մի՛ լնիք սրտիկ սևավոր:

Ա՜յ, տո լա՛ճ տնավեր:

Կոմիտաս

Նկարը՝ Սարգիս Մուրադյան - «Անտունի»
Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածու