· Ջազ
Lոնդոնի գոսպել երգչախմբի առաջին այցը Հայաստան
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը առաջին անգամ Հայաստանում ներկայացնում է հռչակավոր Լոնդոնի գոսպել երգչախմբին:
Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին ժամը 19.00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։ Միջոցառման տոմսերը կարող եք ձեռք բերել wylling.com կայքում՝ https://bit.ly/3FFqjnA հղումով:
Եվրոպայում և ողջ աշխարհում խումբը համարվում է եզակի ֆենոմեն, որը հաստատել է իրեն ուրույն և չգերազանցված կատարողական նիշը: Երգչախմբի անդամները հատընտիր մենակատարներ են, որոնք չեն դադարում զարմացնել և գերել հարյուր հազարավոր երկրպագուների: Լոնդոնի Գոսպել Երգչախումբը համատեղ ելույթներով մշտապես հանդես է գալիս մոլորակի գերաստղերի հետ, ինչպիսիք են Փոլ ՄաքՔարթնին, Լուչիանո Պավարոտին, Էլթոն Ջոնը, Սթիվի Վանդերը, Ջորջ Մայքլը, Քուինը, Էրիկ Քլեփտոնը, Ադելը, Քայլի Մինոգը, Էլի Գոլդինգը, Ջասթին Տիմբերլեյքը , Դայանա Ռոսը, Փինքը:
Խմբի տպավորիչ կատարումները կարելի է լսել մի շարք հանրահայտ հոլիվուդյան ֆիլմերում, որոնցից են «Առյուծ արքան», «Մոխրոտը», «Բարևներ Բրոդ փողոցին», «Պայքար գայթակղությունների դեմ», «Իրական սեր», «Փողոցային պարեր» և այլն։ Խմբի բացառիկ վարկանիշը և հանրաճանաչությունը առիթ է դարձել աշխարհի ամենահայտնի ընկերություններին համագործակցելու Լոնդոնյան երգչախմբի հետ: Դրանց շարքում են Հարրոլդը, Բարբերին, Մարքս ընդ Սպենսերը, Քրիստիան Դիորը, Բի-Բի-Սին, Էյչ Էս Բի Սի-ն, Վիրջինը, Մերսեդես Բենցը, ինչպես նաև Գրեմմին և «Ձայնը» մրցույթը: Խմբի կազմում հանդես են գալիս հարվածային գործիքների, կիթառի, ստեղնաշարի և բարձրակարգ կատարողներ:
Երգչախմբի երևանյան համերգի ընթացքում կհնչեն խմբի ամենահայտնի հիթերը, ինչպես նաև ջերմաշունչ ամանօրյա և սուրբծննդյան երգեր: