Միրզոյանի անվան մրցույթը կանցկացվի առցանց ձևաչափով - Armenian National Music (anmmedia.am)
Միրզոյանի անվան մրցույթը կանցկացվի առցանց ձևաչափով

Հրապարակվել է՝ Ապր 21 2020, 18:38

Հեղինակ՝ ANM Media
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ` 2014 թվականից մայիսի 10-12-ն անցկացվում է պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը, որը կրում է մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը: Ելնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման, զանգվածային հաղորդակցության միջավայրերի սահմանափակման անհրաժեշտությունից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ այս տարի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթը կանցկացվի առցանց ձևաչափով՝ «Միրզոյանական տոն» խորագրով:     
                            
Նախաձեռնության նպատակն է քաջալերել պատանի կոմպոզիտորներին՝ հնարավորություն ընձեռել լսելի դարձնելու իրենց ստեղծագործությունները մշակութային առցանց հարթակներից: Նախագծի կազմկոմիտեի կողմից ընտրված լավագույն ստեղծագործություններից կպատրաստվի միասնական տեսանյութ, որն Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը՝ մայիսի 12-ին, կտեղադրվի առցանց հարթակներում: