Մարտի 18-ին Մոսկվայի «Նիկո» ցուցասրահում կկայանա «Խորհրդավոր Արևելք» խորագրով համերգ, որին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանը կներկայանա հայկական և հրեական ծրագրով: Ծրագրում ընդգրկված են Ռոմանոս Մելիքյանի ռոմանսերը և Ալեքսանդր Հարությունյանի ստաղծագործությունները, այդ թվում՝  «Դլե յամանի» մշակումը, որը նա նվիրել է Լուսինե Զաքարյանին: Բացի դրանից, հայկական ծրագրում ընդգրկված են Քեթի Բերբերյանի երգացանկից ստեղծագործություններ, որոնք երգչուհին հատկապես կարևորում է և փորձել է հնարավորինս տեղեկություն գտնել այդ ստեղծագործությունների և երգչուհու մասին. «Ստեղծագործություններից մեկը Լուչիանո Բերիոյի «Լուսին ելավ» ստեղծագործության մշակումն է, մյուսը՝ «Իմ երգը», Ամիր-Շահի մշակումն է։ Մյուս երգերը ինքներս վերականգնեցինք, քանի որ հայտնի չէ ոչ մշակողը, այլև նոտաները չեն պահպանվել:  Շատ կարևոր են այդ հինգ երգերը, մանավանդ՝ դրանցից երեքը իրենից հետո չեն կատարվել, որովհետև նոտաներ չկային։ Քեթին ֆենոմենալ տվյալներ ունեցող երգչուհի էր: Ներկայացումից հետո Ստրավինսկին մոտեցել է իրեն և հարցրել՝ «Ո՞վ ես դու, խե՛նթ»։ Հետագայում նա հատուկ ստեղծագործություններ է գրել Քեթիի համար և փոխադրություններ արել։Նա իր երցացանկում ուներ 21 ազգի լեզուներով ժողովրդական երգեր»:

Համերգի երկրորդ մասում հրեական թեմաներով ստեղծագործություններ են: Դրանցից է Ռոբերտ Շումանի Հրեական երգը՝  գրված Ջորջ Բայրոնի խոսքերով: Խորհրդանշական է, որ Բայրոնը  սերտ կապ ունի երկու ազգերի հետ. հայ ազգի մեծ բարեկամը հրեական ժողովածուի հեղինակ է: Բացի այդ, կհնչի նաև Ֆելիքս Մենդելսոնի «Երուսաղեմը»:  Ռուս կոմպոզիտորներից ծրագրում երգչուհին ներառել է Մոդեստ Մուսորգսկու, Միխայիլ Գնեսինի և Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի՝ հրեական թեմաներով ստեղածագործությունները: Գնեսինի ստեղծագործությունը հենց եբրաերեն է: Երեկոն կեզրափակվի Ռավելի «Կադիշով»:

Մենահամերգն իրականանում է Մոսկվայում գործող «Շախար» հրեական կազմակերպության աջակցությամբ: Երգչուհուն նվագակցելու է դաշնակահար Կարինե Պողոսբեկովան: Ծրագիրն արդեն ներկայացվել է հայ հանդիսատեսին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի «Համերգ ճեմասրահում» ծրագրի շրջանակներում:

Լուսանկարը՝ Տիգրան Առաքելյանի