Անցնել բովանդակությանը

· Դասական

Վիվալդիի ստեղծագործություններով կբացվի կամերային նվագախմբի նոր համերգաշրջանը

Վիվալդիի ստեղծագործություններով կբացվի կամերային նվագախմբի նոր համերգաշրջանը
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 9-ին, ժամը 19։30 կկայանա Վիվալդիի ստեղծագործությունների երեկո, որով կմեկնարկի Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2021-22 թթ․ համերգաշրջանը:

Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան): Դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան: Երեկոյին որպես մենակատարներ հանդես կգան սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո-սոպրանո Մարիամ Ալոյանը, սոպրանո Հենրիետտա Հարությունովան:

Համերգային ծրագրում Վիվալդիի Gloria, Nisi Dominus, Gelido In Ogni Vena, Սիմֆոնիա Սոլ մաժոր ստեղծագործություններն են: