Անցնել բովանդակությանը

· Դասական

Երաժշտական և արվեստի դպրոցների համար 2022 թ. հրատարակվել է 7 ուսումնամեթոդական ձեռնարկ

Երաժշտական և արվեստի դպրոցների համար 2022 թ. հրատարակվել է 7 ուսումնամեթոդական ձեռնարկ
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում 2022 թ. հրատարակել է 7 ուսումնամեթոդական ձեռնարկ. Արարատ Աղասյան «Արվեստի պատմություն. Կերպարվեստ (Գիրք 2)», Նաիրա Հովհաննիսյան, Մարիա Դիվանյան, Սրբուհի Բաբայան, Աշխեն Բոյաջյան «Պատմակենցաղային պարեր, Դասական պար, Հայկական ժողովրդական պար, Ժողբնորոշ պար» (առարկայական ծրագրեր)», Անահիտ Կիրակոսյան «Հայ ժողովրդական նվագարաններ», Ջեննի Ասատրյան (կազմող) «Հայ կոմպոզիտորների մանկական երգեր», Նունե Պողոսյան (կազմող) «Քրիստոմատիա կիթառի համար» (1-7 դասարաններ), Սուրեն Խորոզյան (կազմող) «Քրիստոմատիա կլարնետի համար» (1-7 դասարաններ), Աղավնի Հովակիմյան «Քրիստոմատիա սանթուրի համար (2-5 դասարաններ):

Hրատարակված ձեռնարկներն անվճար կտրամադրվեն հանրապետության արտադպրոցական ուսումնական հաստատությունների գրադարաններին:

ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ 2023 թվականին նախատեսվում է հրատարակել 11 ուսումնամեթոդական ձեռնարկ:

Ծրագրի շրջանակում 2008-2022 թվականներին պետական պատվերով հրատարակվել է 325 անուն գրականություն:
Երաժշտական և արվեստի դպրոցների համար 2022 թ. հրատարակվել է 7 ուսումնամեթոդական ձեռնարկ · Armenian National Music