· Դասական
Զարմանալի պարզ ու հասարակ բաներ
Փետրվարի 16-ին, ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Վաչե Շարաֆյանի «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» (դաշնամուրի և երգչախմբի համար) ստեղծագործության համերգային կատարման պրեմիերան՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Արմեն Բաբախանյանի մասնակցությամբ։ Խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան։
Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» նախագծի աշխատանքները սկսվել են դեռևս 2020 թվականի մայիսից։ Ստեղծագործական կազմում՝ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյան, դաշնակահար Արմեն Բաբախանյան, ռեժիսոր Նարինե Մալյան, խմբավար Սոնա Հովհաննիսյան, արվեստի մենեջեր, պրոդյուսեր Անուշ Քոչարյան։
Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Լուսանկարը՝ Արեգ Բալայանի