· Նորություններ
Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հոբելյանին
2024 թվականի մայիսի 30-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» թեմային:
500 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է լեգենդար ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր, կինոդերասան, հասարակական գործիչ և Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը (1924-2018թթ.): Նամականիշի վրա նաև տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում:
Գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված լոգոտիպը:
Թողարկման օրը` 30 մայիսի 2024թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 40,0 x 30,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 60,0 x 40,0 մմ
Տպաքանակը՝ 80 000 հ.