Ո՛չ դիմակին և սոցիալական հեռավորությանը. Զելանդիայի սիմֆոնիկը վերսկել է իր գործունեությունը - Armenian National Music (anmmedia.am)
Ո՛չ դիմակին և սոցիալական հեռավորությանը. Զելանդիայի սիմֆոնիկը վերսկել է իր գործունեությունը

Հրապարակվել է՝ Հնս 27 2020, 19:17

Հեղինակ՝ ANM Media
Հունիսի 26-ին Նոր Զելանդիայի մայրաքաղաք Ուելինգթոնի Մայքլ Ֆաուլերի կենտրոնում կայացել է Նոր Զելանդիայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ լեփ-լեցուն դահլիճում: Այն աշխարհում առաջին սիմֆոնիկ համերգն է՝ հանդիսատեսով և առանց կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կանխարգելիչ միջոցների:

Հունիսի 8-ին երկրի վարչապետ Ջակինդա Արդերնը հայտարարեց կորոնավիրուսի դեմ հաղթանակի և կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտության վերացման մասին: Դրանից հետո երկրում գործող բոլոր ստեղծագործական կոլեկտիվներին թույլատրվեց վերսկսել ստեղծագործական գործունեությունը և լիարժեքորեն վերադառնալ սովորական կյանքի: 

Նվագախումբը՝ Հեմիշ ՄակՔիչի ղեկավարությամբ կատարեց Ջ. Բիզեի, Ձ. Վերդիի, Ջ. Պուչինիի, Ռ. Շտրաուսի, Մ. Ռիկայի, Տոմոանայի ստեղծագործությունները: Այս պատմական համերգին որպես մենակատար ելույթ են ունեցել սոպրանո Էլիզա Բումը, տենոր Սայմոն Օ'Նիլը, Մաիսեյ Ռիկան, ազգային նվագարանների վարպետ Հորոմոնա Հորան, «Նոր Զելանդիայի ձայներ» երգչախումբը: