Անցնել բովանդակությանը

· Դասական

Նախարարի տեղակալն այցելել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Նախարարի տեղակալն այցելել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն:

Դանիել Դանիելյանը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորանշանակ տնօրեն Կարեն Դուրգարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կառույցում, ծանոթացել իր գործունեությանը, եղել փորձասրահներում:

Կարեն Դուրգարյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է բեմադրել Պ. Չայկովսկու «Կարապի լիճ» բալետային ներկայացումը, որը ոլորտում շրջադարձային է լինելու, ինչպես նաև միջազգային հարթակներում նախատեսվում է ներկայացնել «Արշակ» օպերան:

Նախարարի տեղակալը կարևորել է թե՛ հայկական մշակույթը օտարերկրյա բեմերում հանրահռչակելը, թե՛ Հայաստանում միջազգային ճանաչում ունեցող կատարողներին ընդունելը: Նա ուրախալի է համարել այն փաստը, որ օպերային արվեստով հետաքրքրված են նաև Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները, որոնք օպերային թատրոնի ներկայացումներում հանդես են գալիս որպես կատարողներ: