Առցանց համերգ՝ նվիրված Քրիստափոր Քուշնարյանի ծննդյան 130-ամյակին - Armenian National Music (anmmedia.am)
Առցանց համերգ՝ նվիրված Քրիստափոր Քուշնարյանի ծննդյան 130-ամյակին

Հրապարակվել է՝ Հնս 03 2020, 18:25

Հեղինակ՝ ANM Media
ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Աննա Մայիլյանի սաների մասնակցությամբ տեղի կունենա առցանց համերգ, որը նվիրված է անվանի երաժիշտ-տեսաբան, կոմպոզիտոր և մանկավարժ Քրիստափոր Քուշնարյանի ծննդյան 130-ամյակին: Ծրագրում կհնչեն Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Ավետ Տերտերյանի, Ալան Հովհաննեսի, Էդվարդ Միրզոյանի, Արտեմի Այվազյանի, Գեղունի Չթչյանի և Վարդ Մանուկյանի տեղծագործությունները: Այս մասին հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հայաստանի կոմպոզիտորների միության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ այս նախագիծն առցանց կհեռարձակվի հունիսի 10-ից 14-ը, ժամը 17:00-ին՝ ՀԿՄ պաշտոնական առցանց հարթակներում:

Համերգային երգչուհիներ Արմինե Խաչատրյանին, Հերմինե Գևորգյանին, Անուշ Մարտիրոսյանին, Լարիսա Խալաթյանին, Միլենա Բեգլարյանին, Անահիտ Գաբրիելյանին և Լիա Առաքելյանին կնվագակցի դաշնակահարուհի Էլեն Կիրակոսյանը:

Համերգի համակարգողն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Նարինե Ավետիսյանը: