· Դասական
«Օպերա գալա» ծրագրով Երևանում ամփոփվեցին օպերային բացօթյա երեկոները
«Օպերա բաց երկնքի տակ» ծրագիրը եզրափակվեց գալա համերգով։ Բեմում հայ և արտասահմանցի օպերային աստղերն էին՝ Վերոնիկա Ջիոևան, Անահիտ Մխիթարյանը, Կարինա Ֆլորեսը, Մարգարիտա Գրիցկովան, Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը, իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոյի դիրիժորությամբ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նախագծի իրականացման համար աշխատել է շուրջ 600 հոգի: Մշակութային նախաձեռնության նպատակն էր հանրությանը մատուցել դասական երաժշտարվեստը: Ծրագիրը կարևոր է նաև իր կրթական ու սոցիալական նշանակությամբ:
Նախագծի իրականացման համար աշխատել է շուրջ 600 հոգի: Մշակութային նախաձեռնության նպատակն էր հանրությանը մատուցել դասական երաժշտարվեստը: Ծրագիրը կարևոր է նաև իր կրթական ու սոցիալական նշանակությամբ: