Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Կայացել է «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերան

Կայացել է «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերան
Սեպտեմբերի 10-ին Երևանի Մոսկվա կինոթատրոնում տեղի է ունեցել «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերան։ «ՓԻՓԼ ՕՖ ԱՐ» ընկերության կողմից նկարահանված «Սողոմոնի երգերը» ֆիլմը պատմական դրամա է, որը պատմում է 1881-1915 թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների, հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտաս վարդապետի մանկության տարիների ընկերության մասին, որն ընդհատվել է համիդյան ջարդերի պատճառով:

Ռեժիսոր՝ Արման Նշանյան, արտադրողներ՝ Արման Նշանյան, Ասկո Հակոբյան, Նիք Վալլելոնգա, համարտադրող՝ Անի Որսկանյան, սցենարի հեղինակ՝ Օդրի Գևորկիան, կոմպոզիտոր՝ Անդրանիկ Բերբերյան։ Դերերում՝  Սամվել Թադևոսյան,  Արտաշես Ալեքսանյան,  Ժան Նշանյան, Սոս Ջանիբեկյան, Արման Նշանյան,  Տաթև Հովակիմյան,  Արևիկ Գևորգյան և այլք:   

Մինչ պրեմիերան, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալանն ընդունել է ամերիկացի պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր Նիք Վալլելոնգային և «Սողոմոնի երգերը» ֆիլմի ստեղծմանը և ֆիլմում բարձրացվող ցեղասպանության թեմայի տարածմանն աջակցելու համար նրան հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալը: