Անցնել բովանդակությանը

· Դասական

Բրյուսելում ավարտվել է Թագուհի Էլիզաբեթի անվան միջազգային մրցույթը

Բրյուսելում ավարտվել է Թագուհի Էլիզաբեթի անվան միջազգային մրցույթը
Բրյուսելում ավարտվել է Թագուհի Էլիզաբեթի անվան միջազգային մրցույթը, որն այս տարի անց էր կացվում «Դաշնամուր» անվանակարգում։ Մրցույթի հաղթողի տիտղոսն այս տարի նվաճել է ֆրանսիացի դաշնակահար Ժոնաթան Ֆուրնելը, որը բացի 25,000 եվրո մրցանակից, հնարավորություն է ստացել ելութ ունենալու բազաթիվ հեղինակավոր բեմերում։ Մրցույթի երկրորդ մրցանակը ստացել է ռուս Սերգեյ Ռեդկինը, ճապոնացի Կեիգո Մուկավան երրորդն է։   

Դաշնակահարների մրցույթը պետք է կայանար 2020-ին, սակայն համավարակի պատճառով այն տեղափոխվեց 2021 թ․։ Ցավոք սրտի, այս տարի երաժիշտները հնարավորություն չունեցան ելույթ ունենալու հանդիսատեսի առջև, սակայն ելույթները հեռարձակվել են հեռուստատեսությամբ և համացանցով։ 

Հիշեցնենք, որ 2012 թ-ին մրցույթն անց էր կացվում «Կոմպոզիցիա» անվանակարգում, որտեղ հաղթող էր ճանաչվել ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը։