Դեկտեմբերի 18-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի այս տարվա համերգաշրջանի ամփոփիչ դաս-համերգը: Միջոցառմանը ելույթ է ունեցել Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան): Հնչել են Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Գրիգոր Հախինյանի, Խաչատուր Ավետիսյանի և այլ հեղինակների ստեղծագործություններից: Համերգի ավարտին դպրոցների տնօրեններին հանձնվել են շնորհակալագրեր՝ ակտիվ համագործակցության համար: Ամփոփիչ դաս-համերգին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, դպրոցների տնօրեններ, դպրոցականներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակում այսօր պաշտոնապես տրվեց «Դպրոցականի ֆիլհարմոնիայի» Գյումրու մասնաճյուղի աշխատանքների մեկնարկը:

Նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ը տարիներ շարունակ իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Ուսումնական տարվա ընթացքում, յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 14:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում դաս-համերգների միջոցով դպրոցականներին մատուցվում է դասական և ազգային երաժշտություն: Հայտնի երաժիշտները և երաժշտագետները ներկայացնում են անվանի կոմպոզիտորների կյանքն ու ստեղծագործությունները, բացատրում երաժշտական գործիքների նշանակությունը, դրանց պատմությունը, ինչպես նաև անդրադառնում  հայկական պարերին: