· Դասական
Ռուզան Մանթաշյանը ելույթ կունենա Երևանում
Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա հանրահայտ սոպրանո Ռուզան Մանթաշյանը։ Այդ օրը Ռուզան Մանթաշյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հովհաննես Չեքիջյան) հետ կներկայացնի Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմ»-ը։ Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Մանթաշյանի հետ մեկ բեմում կլինեն նաև մեցցո-սոպրանո Օլեսյա Պետրովան, տենոր Լիպարիտ Ավետիսյանը, բաս Եվգենի Ստավինսկին։
Սոպրանո Ռուզան Մանթաշյանը ծնվել է Երևանում։ Դաշնամուր է սկսել նվագել յոթ տարեկանից, մի քանի տարի անց՝ վոկալի դասեր Վալերի Հարությունովի մոտ: Կատարելագործել է իր հմտությունները Միրելլա Ֆրենիի Accademia di Belcanto-ում (Մոդենա), այնուհետև՝ Ֆրանկֆուրտի կոնսերվատորիայում՝ Հեդվիգ Ֆասբենդերի դասարանում, որտեղ 2014-ին ստացել է մագիստրոսի կոչում: Մինչ 2016 թվականը կատարելագործվել է Փարիզի ազգային օպերայի Atelier lyrique-ում։
Ռուզան Մանթաշյանը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Բարսելոնայում կայացած Ֆրանսիսկո Վինյասի անվան միջազգային մրցույթին արժանացել է հատուկ մրցանակի, իսկ Տոտի դալ Մոնտեյի անվան մրցույթում՝ Մյուզետտայի դերերգի համար (La Bohème) առաջին մրցանակի, որից հետո այդ դերերգով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ բեմերում։
Ռուզան Մանթաշյանին Հայաստանում ներկայացնում է Armenian National Music-ը: