Նոյեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում բացվել է «Կոմիտաս–150» գիտական նստաշրջանը և լիագումար նիստը։ Նստաշրջանը կազմակերպվել է ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։ Կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Երկօրյա գիտական նստաշրջանի աշխատանքներին կմասնակցեն հանրապետության առաջատար մասնագետներ` երաժշտագետներ, գրականագետներ, արվեստաբանության և ճարտարապետագիտության ներկայացուցիչներ:

Գիտաժողովի ավարտին՝ նոյեմբերի 30-ին, տեղի կունենա Արարատ Աղասյանի «Կոմիտասը հայ նկարիչների և քանդակագործների աչքերով (կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակի առթիվ)» պատկերագրքի շնորհանդեսը:

Գիտական նստաշրջանը կեզրափակվի դեկտեմբերի 1-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հոբելյանական համերգով` Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։