Անցնել բովանդակությանը

· Դասական

Դասախոսություն, համերգ և ցուցահանդես՝ նվիրված Ղազարոս և Մարտիրոս Սարյաններին

Դասախոսություն, համերգ և ցուցահանդես՝ նվիրված Ղազարոս և Մարտիրոս Սարյաններին
Քլինգեն Երգչախումբ և Մշակութային Ասոցիացիան Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության հովանու ներքո կազմակերպել էր դասախոսություն, համերգ և ցուցահանդես՝ նվիրված կոմպոզիտոր Ղազարոս Սարյանին և նրա հորը՝ նկարիչ Մարտիրոս Սարյանին։ 

Միջոցառումը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին Լոնդոնի «Գյուլբենկյան» սրահում և Սուրբ Սարգիս եկեղեցում։  Դասախոսությունը  կարդացել է Երևանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ֆոնդապահ, կոմպոզիտոր Ղ.Սարյանի դուստրը և նկարիչ Մ.Սարյանի թոռնուհին՝ Սոֆի Սարյանը։

Միջոցառման կազմակերպիչն էր Լոնդոնաբնակ դիրիժոր, տենոր, դաշնակահար Սիփան Օլահը։ Ողջույնի խոսքով ելույթ են ունեցել ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, ՄԹ թեմի առաջնորդ, Հովակիմ Սրբազան Մանուկյանը և Տեր Շնորհք Բաղդասարյանը։

Քլինգեն երգչախմբի 30 անդամները և 6 մենակատարներ՝ Սիփան Օլահը (տենոր), Մարիա Փալազեանը (դաշնամուր), Պոլինա Շարաֆյանը (ջութակ), Հակոբ Ջեք Մուրատյանը (հոբոյ), Հասմիկ Հարությունյանը (սոպրանո), Նարինե Մալխասյանը (սոպրանո) կատարել են Ղ․ Սարյանի ամենահայտնի ստեղծագործությունները։ Դասախոսության ընթացքում ցուցադրվել են մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի նկարների կրկնորինակները:

Միջոցառումն իրականացվել է 2-րդ անգամ,  առաջինը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 15-ին Լոնդոնում։

KCCA-ը գրեթե 10 տարի է, ինչ խթանում է հայկական արվեստի ու մշակույթի տարածմանը Մեծ Բրիտանիայում: